ԱՄՆ-ում աշակերտը սպանել է մաթեմատիկայի ուսուցչին և ինքնասպան եղել


09:00 , 22 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Նևադա նահանգի Սփարքս քաղաքի դպրոցներից մեկում դասի ժամանակ աշակերտը սպանել է մաթեմատիկայի ուսուցչին, այնուհետև ինքնասպան եղել։

Արձակված կրակից վիրավորվել են երկու դպրոցականներ, որոնցից մեկը վիրահատության է ենթարկվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։ «Հարձակվողն ինքնասպան է եղել»,- հաղորդել է Սփարքսի քաղաքապետ Շոն Քերին։ Տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն, ընթանում է հետաքննություն։

Հարցաքննվում են հարձակումն իրականացրած աշակերտի հարազատներն ու ընկերները, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Ոստիկանությունը ողբերգության մանրամասնությունների մասին տեղեկություններ չի հաղորդում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ