08:44 , 22 հոկտեմբեր, 2013
«Մեր տեղեկություններով՝ օրերս Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որը նաև հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի համար որևէ խնդիր չկա՝ Հայաստանի ՀԱՊԿ, հետևաբար՝ Մաքսային միությանն անդամակցության հետ կապված, մեր իշխանությունների հետ քննարկել է նաև Հայաստանի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելության ընդլայնման հարցը։ Հիշեցնենք, որ այսօր հայկական ուժերը նման առաքելություն են իրականացնում Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում։ Չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի՝ Լիբանան ուղարկվելիք խաղաղապահների կորպուսում հայկական զորամիավորում ևս լինի։ Այս մասին օրերս մի նեղ շրջանակում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։