08:15 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևին է հանձնել իրանական արտադրության անօդաչու սարք, տեղեկացնում է իրանական press-tv հեռուստաալիքը:
«Անօդաչու ScanEagle-ը, որը ստեղծված է իրանական զինվորականների կողմից, Իրանի տեխնիկական ձեռքբերումներն է խորհրդանշում»,- ասել է Հաջիզադեն:
Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը՝ Բոնդարևը նշել է այն հաջողությունները, որոնց իրանական կողմը կարողացել է հասնել տեխնիկական ոլորտում, փոխանցում է Интерфакс-ը:
Բոնդարևը քառօրյա այցով Իրան է ժամանել շաբաթ օրը: Ինչպես սպասվում է, այցի շրջանակներում նա կհանդիպի իրանական ռազմական հրամանատարության ներկայացուցիչների հետ: