00:51 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայում ՔԶԱԿ-ի և ՄԱԿ-ի համատեղ առաքելության ղեկավար Զիգրիդ Կաագը երկուշաբթի օրը Դամասկոս է ժամանել, տեղեկացնում է РИА Новости-ն` հղում կատարելով ՔԶԱԿ-ի մամլո հայտարարությանը:
Փաստաթղթի տվյալներով՝ Կաագը Սիրիա է ժամանել Հաագայից՝ ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի հետ հանդիպումից հետո:
Դրանից բացի, հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին միջազգային փորձագետները Սիրիայում ստուգել են 17 օբյեկտներ, որտեղ արտադրվել և պահպանվել են թունավոր նյութերը: Դրանցից 14-ում ամբողջովին ոչնչացվել են քիմիական զենքի արտադրության հետ կապված բոլոր սարքավորումները:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Սիրիայում են գտնվում ՔԶԱԿ-ի և ՄԱԿ-ի համատեղ առաքելության 60 տեսուչներ: