Ասադը չի բացառել 2014-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունը


23:43 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել 2014-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Ես խոչընդոտներ չեմ տեսնում հաջորդ նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու համար»,- ասել է նա:

Սեպտեմբերի վերջին Ասադը հայտարարել էր, որ պատրաստ է լքել իր պաշտոնը, եթե դա կբարելավի երկրում իրավիճակը, սակայն կարծում է, որ տվյալ պահին իրեն անհրաժեշտ է մնալ իր տեղում: