Աստիճանից վայր ընկնելուց անմիջապես հետո Վերա Բրեժնևային անհապաղ հիվանդանոց են տեղափոխել


22:36 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան վայր է ընկել 3 մետրանոց աստիճանից և կորցրել է գիտակցությունը: 

«Ցանկանում են երգել Վիագրայում» շոուի գալա-համերգի նկարահանումների ժամանակ երգչուհին ընկել է աստիճանից և հարվածել քունքը: 

Բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել և պնդել են, որ նա հրաժարվի նախագծին մասնակցելուց, սակայն բուժզննումից հետո Բրեժնևան կրկին իր գործընկերների հետ բեմ է բարձրացել: