Ստեղծվել են աշխարհում առաջին անլար սրտախթանիչները


04:53 , 22 հոկտեմբեր, 2013

Ստեղծվել են աշխարհում առաջին անլար սրտախթանիչներըDoctors.am-ը գրում է.

Անլար սրտախթանիչի չափսը կազմում է սովորական սարքի մեկ տասներորդ մասը, իսկ իմպլանտավորումը տևում է ընդամենը կես ժամ: Սարքը մտցվում է երակի մեջ աճուկային հատվածում բացված կտրվածքից, ինչից հետո փոխադրվում է անմիջապես սրտի մեջ: Եթե հիվանդի սիրտը բավականաչափ հաճախ չի կծկվում, սրտախթանիչի էլեկտրոդն էլեկտրական ազդակ է ուղարկում նրան:
Ստանդարտ սրտի խթանիչներ տեղադրելու համար բժիշկը մաշկի վրա կտրվածք է կատարում և երակի միջով էլեկտրոդները հասցնում սիրտ: Ընդ որում, սարքի կաղապարը տեղադրվում է կրծքավանդակի տարածքում մաշկի տակ հատուկ ստեղծված `գրպանիկում `: Նման համակարգը կարող է հանգեցնել մաշկի տակ գտվող `գրպանիկի ` բորբոքմանը, իսկ լարերի մեջ հաճախ անսարքություն է առաջանում:  
Անլար սարքը նման խնդիրներից զուրկ է և պիտանի է 9-ից 13 տարի: Սարքի փոխարինումը նորով բժշկական միջամտություն չի պահանջում: 
Սրտի էլեկտրոնային խթանիչները հիմնականում տեղադրվում են այն հիվանդների մոտ, ում սիրտը բավականաչափ հաճախ չի բաբախում: Առաջին իմպլանտավորվող սրտի խթանիչները ստեղծել են շվեդ գիտնականները 1958թ.-ին: