Համաներվել է 306 անձ


22:39 , 21 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Հոկտեմբերի 18-ի դրությամբ ՀՀ-ում արդեն համաներում է կիրառվել դատական վարույթում գտնվող 231 գործերով անցնող 305 անձի նկատմամբ: Նրանցից 155-ի նկատմամբ հարուցված գործերը կարճվել են, 150-ը ազատվել են պատժից:   Եվս մեկ անձի նկատմամբ համաներում է կիրառվել է՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ: Արդյունքում դատապարտյալն ազատվել է պատժի կրումից: