Իրեն երջանիկ զգալու համար տղամարդն ընկերների հետ պետք է հանդիպի շաբաթը 2 անգամ


22:21 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոբին Դանբարը պնդում է, որ իրեն երջանիկ զգալու համար տղամարդը շաբաթը 2 անգամ պետք է հանդիպի 4 ընկերների հետ: Նրանք կարող են զբաղվել ինչով ցանկանան` սկսած ֆուտբոլ խաղալուց` վերջացրած բարում գարեջուր խմելով: Այս մասին գրում է Federal Post-ը:

Նման տղամարդիկ ավելի առողջ են և ավելի առատաձեռն: Հոգեբանի ուսումնասիրությունը պնդում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները պետք է հաճախ հանդիպեն` ընկերությունը պահպանելու և դրա տված առավելությունները զգալու համար:

Տղամարդիկ իրենց սոցիալական ժամանակի կեսից քիչ պակաս ժամանակ են հատկացնում 4-5 մտերիմ ընկերների հետ շփման համար: Հետազոտություններն ապացուցում են, որ դա առողջության և ոգեշնչման աղբյուր է հանդիսանում: