21:56 , 21 հոկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Դորմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Արսենալի» հետ արտագնա խաղից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսին:
«Տպավորված եմ «Արսենալի» աճով: Վան Պերսիին վաճառելուց մեկ տարի անց նրանք սկսել են գործել շատ ավելի ճկուն: Ժիրուի մասին կարող եմ ասել, որ ներկա պահին Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է: Մենք ցանկանում ենք խաղալ այն ֆուտբոլը, որին սովոր են մեր երկրպագուները: Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ, ինչպես վերջին խաղում: Վաղը մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները, որպեսզի արդյունքի հասնենք:
Մխիթարյան, Օբամեյանգ, Սոկրատիս, Հոֆման, Դյուրմ, Դուկշչ. նրանց մասին դուք շատ կլսեք ապագայում:
Երբեք առաջարկներ չեմ ստացել «Մանչեսթեր Սիթիից» կամ «Չելսիից»: Չեմ մտածում այլ ակումբների մասին: Խոտն այնտեղ ավելի կանաչ չէ»,- նշել է Կլոպը: