19:56 , 21 հոկտեմբեր, 2013
Վարդան Մինասյանը հեռացավ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Եթե էմոցիաները կողքի թողնենք, ապա սա ճիշտ որոշում էր, առավել ևս, որ Մինասյանը կարող է տեղափոխվել արտասահմանյան ակումբ: Սա մեր մարզչին հնարավորություն կտա բարձրացնել իր կարգը և տարիներ անց նորից գլխավորի ազգային հավաքականը: Շնորհակալություն հայտնենք մեր շատ սիրելի Վարդան Մինասյանին կատարած հսկայական աշխատանքի համար և հոջողություն մաղթենք նաև մեր ապագա մարզչին, ում անունը դեռևս հայտնի չէ: