21:31 , 21 հոկտեմբեր, 2013
Doctors.am-ը գրում է.
Գիտնականները հայտնաբերել են ճարպակալման տարբեր տեսակների գենետիկ պատճառներն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Հետազոտությունները անցկացրել են մի խումբ մասնագետներ` Սեսիլիա Լինդգրենի գլխավորությամբ:
Հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 77 հազար մարդու գենոմներ: Բացի այդ, նրանք բացահայտել են մասնակիցների մարմնի ինդեքսը, ինչպես նաև նրանց գոտկատեղի և կոնքերի ծավալները: Ցուցանիշներից վերջինը ցույց է տալիս կուտակված ճարպի տեսակը. կենտրոնական ճարպակալման ժամանակ ("տղամարդու" տեսակ) ճարպային հյուսվածքները հիմնականում գոյանում են որովայնի մասում, իսկ գինոիդի ժամանակ ("կանացի" տեսակ)` կոնքերի և ազդրերի հատվածում:
Գնահատելով ստացված արդյունքները` գիտնականները հայտնաբերել են քրոմոսոմի 13 մասնիկ, որոնք կապված էին հետազոտության մասնակիցների մոտ առկա ճարպակալման տեսակի հետ: Հետազոտությունների հեղինակները նշել են, որ այդ մասերում տեղակայված են այնպիսի գեներ, որոնք կարգավորում են խոլեստերինի և ինսուլինի փոխանակությունը:
Գիտնականները նաև նշել են, որ 13 դեպքերից 7-ում քրոմոսոմի հայտնաբերված մասը և մարմնի ձևը կախված են եղել մասնակիցների սեռից: