Կադրային փոփոխություն՝ Գլխավոր դատախազությունում


19:42 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 21-ի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից: