Լախդար Բրահիմին ժամանել է Բաղդադ՝ սիրիական ճգնաժամի շուրջ բանակցությունների կարգավորման համար


19:28 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին այսօր ժամանել է Բաղդադ, որտեղ բանակցություններ կվարի Իրաքի ղեկավարության հետ, մասնավորապես՝ սիրիական կոնֆլիկտը կարգավորելու շուրջ: 

Այս մասին հայտնել է Իրաքի հեռուստատեսությունը: