19:16 , 21 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Սիրիական Մուհադամյա քաղաքի բնակիչները, որոնք մեկ տարուց ավելի գտնվում են սիրիական իշխանական զորքերի տիրապետության ներքո, կոլեկտիվ նամակ են հղել արտաքին աշխարհին՝ իրենց օգնելու հորդորով: Այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ նամակի, Դամասկոսի արվարձանի բնակիչները ամիսներ շարունակ զրկված են էլեկտրաէներգիայից, կապից, խմելու ջրից, դեղամիջոցներից և սննդամթերքից: Տեղեկացնում են նաև, որ քաղաքում սով է և մարդիկ ստիպված են ուտել ծառի տերևներ ու սննդի համար անպիտան մնացորդներ, որպեսզի սովից չմահանան: Միաժամանակ քաղաքն ամեն օր կրակի տակ է, իսկ բացի այս նամակագիրները տեղեկացնում են, որ նաև քիմիական զենք է կիրառվում նրանց ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ