Հայաստանի առևտրաշրջանառությունն այս տարի աճել է 4.5%-ով


19:09 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.5%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներից: Ընդ որում` արտահանումն աճել է 10.6%-ով, իսկ ներմուծումը` 2.5%-ով: 

Առանձին վերցրած սեպտեմբեր ամսվա ցուցանիշներն ավելի բարձր են: 2013-ի սեպտեմբերին 2012-ի սեպտեմբերի հետ համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 18.4%-ով, արտահանումը` 23.3%-ով, ներմուծումը` 16.7%-ով: