Հայաստանի այսօրվա հավաքականի պոտենցիալը բավական մեծ է


18:25 , 21 հոկտեմբեր, 2013

Իմ առաջարկած ծրագրի առաջին մասն իրականացավ: Վարդան Մինասյանը հեռանում է հավաքականից: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին Մինասյանը հնարավորություն կստանա ուսում առնել աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիականերից մեկում և, արդյունքում, կդառնա առաջնակարգ մասնագետ: Ինչ վերաբերում է հավաքականի հաջորդ մարզիչին, ապա հույս ունեմ, որ ՀՖՖ-ն զերծ կմնա Կազոնիի կամ էդ կարգի այլ միջակություններին հավաքական հրավիրելու գայթակղությունից:Հայաստանի այսօրվա հավաքականի պոտենցիալը բավական մեծ է և, վստահ եմ, որ լուրջ մասնագետներից մի քանիսը մեծագույն հաճույքով կհամաձայնեն գլխավորել Հայաստանի գլխավոր ֆուտբոլային թիմը: