Նիդերլանդներում այրվել է պարուհի, գործակալ Մատա Հարիի տունը


21:01 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոլանդիայի Լեուվարդեն քաղաքի կենտրոնում այրվել է տուն, որտեղ 1876թ. ծնվել է Մատա Հարին: Կրակն ընդգրկել է քաղաքի ևս մի քանի շինություն, որոնք գտնվում են Նիդերլանդների Թագավորության մայրաքաղաքից 140 կմ հյուսիս: Հրդեհի հետևանքով զոհվել է 1 մարդ: 

Մատա Հարին («Օրվա աչք») պարուհի Մարգարիտա Գերտրուդա Զելլեի կեղծանունն է, որը հայտնվել էր 20-րդ դարի խոշորագույն լրտեսական գործընթացների կենտրոնում: 

1917թ. փետրվարին նա ձերբակալվել էր Փարիզում և մեղադրվել Գերմանիայի օգտին լրտեսություն անելու մեջ, իսկ նույն տարվա հոկտեմբերի 15-ին գնդակահարվել՝ հիշեցնում է ITAR-TASS-ը: 

Համարվում է, որ էկզոտիկ և էրոտիկ պարերի կատարող Մատա Հարին գերմանացի լրտես էր դարձել դեռ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ հետո վերահավաքագրվել էր ֆրանսիական կողմից: 

«Մարմնավաճառ՝ այո, սակայն դավաճան՝ երբեք»,- եղել են նրա վերջին խոսքերը: