17:09 , 21 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Ղազախստանում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հերթական ներկայացուցիչը դուրս մնաց պայքարից:
Արամ Ավագյանը 56 կգ քաշայինների պայքարում 1/8 րդ եզրափակչում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն կուբացի Ռոբեյսի Կարազանային:
Հիշեցնենք, որ 1/8 րդ եզրափակչի ուղեգրի համար պայքարում հայ մարզիկը 3:0 հաշվով առավելության էր հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ: