Սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանի ընդունելություններին մասնակցել է 177 քաղաքացի


16:56 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված աշխատանքային ժամանակացույցով սահմանված ընդունելություններով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում իրենց հուզող խնդիրների պատասխանները ստանալ անձամբ վարչական շրջանների ղեկավարներից և քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետերից։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի ընդունելություններին մասնակցել է 177 քաղաքացի: Նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին դրական լուծում է տրվել։

Վարչական շրջանների աշխատակազմերում անցկացվող ընդունելություններին սեպտեմբեր ամսին մասնակցել է 474 քաղաքացի. 340 քաղաքացիների բարձրացրած հարցերին տրվել է դրական լուծում, 55-ը՝ ընթացքում են՝ վարչական շրջանների ղեկավարների հսկողությամբ։