Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին ձերբակալվել են վրացիներ, որոնք մոռացել են «իրենց» անունները


15:24 , 21 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին՝ Լվովի մարզի «Շեգինի» անցագրային կետում, սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 2 քաղաքացու՝ ուկրաինական կեղծ անձնագրերով, հայտնում է Обозреватель-ը։

Կեղծ փաստաթղթերի համար տղամարդիկ ընտրել են այլ անուն-ազգանուններ, սակայն հարցաքննության ժամանակ չեն կարողացել ոչ արտասանել, ոչ գրել «իրենց» Մաքսիմ և Կոնստանտին անունները։

Եվս երկու առանց փաստաթղթերի ճանապարհորդողներ Թուրքիայից ձերբակալվել են միևնույն անցագրային կետում՝ խախտում կատարելու համար։ Տղամարդիկ նույնպես փորձել են Լեհաստան մուտք գործել, սակայն նրանց նկատել են սահմանամերձ գյուղի բնակիչները և հայտնել սահմանապահ կետին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ