13:35 , 21 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Մոսկվայում 25-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվող Օրհան Զեյնալովի փաստաբան Վիկտոր Անիկուշկինը հաղորդել է, որ դեռ չի կարողացել հանդիպել իր պաշտպանյալին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, փաստաբանը նշել է, որ քննչական մարմիններն իրեն դեռևս թույլ չեն տվել հանդիպել Զեյնալովի հետ։
Անիկուշկինը նաև նշել է, որ բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային։ «Բողոքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ իրավապահ մարմիններն Օրհան Զեյնալովին ձերբակալելիս ճնշում են գործադրել։ Ձերբակալության ժամանակ լրջորեն խախտվել է անմեղության կանխավարկածը»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ