ՕԵԿ մամուլի խոսնակը հաստատել է, որ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի միջև վիճաբանություն տեղի է ունեցել


12:16 , 21 հոկտեմբեր, 2013

ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը արդեն հաստատել է, որ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի միջև վիճաբանություն տեղի է ունեցել:

Սա արդեն հետաքրքիր է, որովհետև, նախկինում, նման դեպքերում, ոչ ոք չէր հաստատում նման ինֆորմացիաները:

«Եղել է տղամարդկային բանավեճ` կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ: Նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրն իր մեքենայով հեռացել է`մնալով իր կարծիքին»,- լրագրողի հետ զրույցումա սել է Արթուր Բաղդասարյանի մամուլի խոսնակը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը մինչ այս պահը դեռ լռում է: Հետաքրքիր է, ինչ կպատասխանի վերջինս: Կհերքի՞:

Հիշեցնեմ, որ Արթուր Բաղադարյանն ու Գագիկ Ծառուկյանը թունդ կռիվ են արել, իրար տալով վերջին հայհոյանքները: