Գումարը որոշակի դեր կատարում է. ես Մահաթմա Գանդի չեմ. Յուրգեն Կլոպ


12:01 , 21 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մազիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջիկայում լքել դորտմունդյան ակումբը:

«Անգլիական մի քանի ակումբներ ցանկանում էին ինձ հետ պայմանագիր կնքել, սակայն ես ոչ մի պատճառ չունեի նրանց հետ բանակցելու համար: Իհարկե, ես Անգլիայում, Չինաստանում, Ռուսաստանում կարող էի ավելի շատ գումար վաստակել, սակայն դա ամենակարևորը չէ: Իհարկե գումարը  որոշակի դեր կատարում է, ես Մահաթմա Գանդի չեմ: «Բորուսիան» այժմ ամենահետաքրքիր նախագիծն է ֆուտբոլում: Դժվար թե այստեղ աշխատեմ այնպես, ինչպես Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում»,– Կլոպի խոսքերը մեջբերում է The Sun-ը: