11:42 , 21 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանը, որն ավտովթարի էր ենթարկվել, վիրահատությունից հետո արդեն գիտակցության է եկել: Առողջապահության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ դերասանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Վարդան Պետրոսյանը վիրահատվել է գիշերը: Ունեցել է ներքին արյունահոսություն, լյարդի պատռվածք, փայծաղը հեռացվել է:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև դերասան Վարդան Պետրոսյանը, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: