11:29 , 21 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, թե ինքը դեմ է նախկին ԽՍՀՄ մաս կազմող ասիական երկրներից ներգաղթյալների ամբողջական ինտեգրմանը իրենց հանրությանը. գրում է Gazeta.ru-ն:
«Եթե որևէ մեկին անհրաժեշտ է ինտեգրել, ապա գոնե մշակութային և լեզվական առումով առավել համապատասխան ազգերին, օրինակ` ուկրաինացի և բելառուս ներգաղթյալներին: Իսկ Միջին Ասիայից ներգաղթող մարդկանց շատ բարդ է ադապտացնել հասարակությանը: Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է մենք այստեղ ներգաղթյալներ պահենք»,-հայտարարել է Սոբյանինը:
Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքային իշխանությունները ներգաղթյալներին հրապուրող ոչ մի քաղաքականություն չեն վարում: «Մենք նրանց ընտանիքները չենք հրավիրում, չեն տեղավորում այստեղ, չենք ապահովում աշխատանքով, նրանց երեխաներին մանկապարտեզներում տեղեր չենք հատկացնում, հակառակ դեպքում` Միջին Ասիայի կեսը արդեն Ռուսաստանում կլիներ»,-հայտարարել է քաղաքապետը: