11:14 , 21 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի այրին` Սաֆիա Ֆարկաշը, պահանջել է հայտնել իրեն, թե որտեղ է գտնվում իր ամուսնու դին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա բաց նամակ է գրել, որում դիմել է նաև Աֆրիկյան միության անդամ-երկրներին` պահանջելով բացահայտել իր ամուսնու մահվան հանգամանքները:
Բացի այդ, նա պահանջում է իր որդու հետ կապ հաստատել:
«Պահանջում եմ բոլոր միջազգային կազմակերպություններից օգնել ինձ կապ հաստատել որդուս հետ, ով մեկուսացված է հասարակությունից, նկատի ունենալով այն, որ նա կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ»,-ասված է նրա նամակում:
Նշենք, որ Ս. Ֆարկաշը գտնվում է աքսորի մեջ: