10:56 , 21 հոկտեմբեր, 2013
Անկեղծ ասեմ՝ ուրախ եմ, որ Գրողների միության նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Համենայն դեպս, ըստ իս՝ նա ամենաարժանին էր թեկնածուների մեջ:
Բայց Գրողների միության էսօրվա տխուր համագումարն եւս մեկ անգամ ինձ համոզեց, որ ստեղծագործական միություններն իրենց սպառել են. իսկ դրանում ժողովված մտավորականները շատ քիչ են տարբերվում կոլխոզնիկներից՝ իրենց վարքով եւ արժեհամակարգով: