Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:15 , 21 հոկտեմբեր, 2013

Երեկ կիրակի էր և բնականաբար ֆբ-ում պասիվություն կար: Կարծես թե մարդիկ կիրակի օրերը նվիրում են իրենց հանգստին, դա արդեն գովելի փաստ է:

Երեկվա դեպքերից առանձնացնենք ՀԳՄ-ի (Հայաստանի գրողների միության ) ընտրությունները: Լայն արձագանք ստացած ընտրությունները վերջապես ավարտվեցին և 199ձայնով ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Շնորհավորում եմ նրան: Բայց սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր ազգը ընտրություններ սիրում է էլի:

Ստյոպա Սաֆարյանը իր սովորության համաձայն կրկին դժգոհում էր, այս անգամ Հայաստանի ձայնը նախագծից: Երկար ստատուս էր գրել ու այդ ստատուսի մեջ միայն մասնակիցներին էր գովում: 

Դե ինչ բոլորին մաղթում եմ բարի շաբաթվա սկիզբ: Ժպտացեք, սիրեք և եղեք սիրված: