Մեր ներկայիս օրհներգը օտարածին է, հիմնին ոչ բնորոշ, քնեցնող ու խեղճ ու կրակ


10:05 , 21 հոկտեմբեր, 2013

Երևանի նախկին փոխոստիկանապետ


Որքան տեղյակ եմ, ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ:
Իսկ ինչու վերջնականապես չփորձել խորհրդակցել հանձնաժողովում և հանրային քննարկման ներկայացնել ՀՀ Օրհներգը փոխելու հարցը: Արամ Խաչատրյանի երաժշտությամբ օրհներգը հանճարեղ ստեղծագործություն է և ավելի ոգևորող, տրամադրող է, իր պաթոսով ավելի է նման հիմնի, քան ներկա Օրհներգը:
Հաստատված Օրհներգը օտարածին է, հիմնին ոչ բնորոշ, ՙՙ քնեցնող ՚՚, չտրամադրող, ՙՙ խեղճ ու կրակ ՚՚, ՙՙ անտերի ՚՚ տրամադրություն հաղորդող…
Մինչդեռ հիմնը երգելիս, լսելիս պետք է փշաքաղվես, պետք է ոգևորվես, լցվես արժանապատվությամբ, հաղթական տրամադրությամբ, պայքարելու, մարտնչելու ցանկությամբ…
Իմ կարծիքով՝ Սահմանադրության բարեփոխումների կարևորագույն կետերից մեկը պետք է լինի նաև հիմնի փոփոխության հարցը…