Մի՞թե սրանք իրավունք ունեն գրող կոչվելու


09:27 , 21 հոկտեմբեր, 2013

Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն այսօր ներկա էր գրողների միության արտահերթ համագումարին: Երբ մեր վայ գրողները իրար միս էին ուտում, վերջինս ապշահար հետևում էր, թե մերոնք ոնց են կռվում:

Դուք պետք է տեսնեիք Բոժկոյի հայացքը, երբ մի գրողը մյուսին վիրավորում էր:
Իսկ ես, որ առաջին անգամ էի ներկա գտնվում գրողների միության համագումարին, ուղղակի նողկանք ապրեցի: Ինքս իմ մեջ հարցեր էի տալիս.

«Միթե այս մարդիկ են մեր երկրի մտավորականության սերուցքը»: «Միթե սրանք իրավունք ունեն գրող կոչվելու»: Եվ այսպես լիքը միթեներ...

Ինչ ասեմ, որ գրողը սենց լինի, իշխանությունն էլ գրողուցավ կլինի, հասարակությանն էլ կհետաքրքրի Քիմ քարդաշյանի տուտուզը: