Երջանկությունը՝ գլխում է. Երջանիկների 21 սովորույթները


09:20 , 21 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ինչպե՞ս պետք է ապրել և ի՞նչ պետք է անել, որ երջանիկ լինենք։ Թվում է, թե ամեն ինչ հեշտ է։ Կամ երջանիկ ես, կամ՝ ոչ և ոչնչի վրա ազդել չես կարող։ Պարզվում է երջանիկ կարելի է դառնալ ինքդ քեզ ստիպելով։ Ուղղակի պետք է մի քիչ ջանք գործադրել դրա համար ու մի քանի կարոր սովորություններ ձեռք բերել։ Huffington Post–ը հրապարակել է 21 սովորույթ, որոնք ունեն գրեթե բոլոր երջանիկ մարդիկ։ Դրանք ներկայացնում ենք Ձեզ՝ AdMe.ru –ի մեկնաբանությամբ։

Երջանիկ մարդկանց սովորույթները


Նրանք իրենց երջանիկ մարդկանցով են շրջապատում 
Ուրախությունը վարակիչ է։ Framingham Heart Study–ի հետազոտողները հայտնաբերել են, որ այն մարդիկ, ովքեր շրջապատված են երջանիկ մարդկանցով, ամենայն հավանականությամբ երջանիկ կլինեն նաև ապագայում։


Նրանք ժպտում են
Անգամ եթե Ձեզ ուրախ չեք զգում, մտածեք մի լավ բանի մասին և ժպտացեք այդ մտքից, դա պետք է օգնի։ Բայց շատ կարևոր է դերասանություն չանելը։ Եթե դուք ժպտալու եք, իսկ այդ ընթացքում մտածելու եք մի վատ բանի մասին՝ ավելի վատ է լինելու։


Նրանք զարգացնում են վերականգնվելու հմտությունը
Հոգեբանները կարծում են, որ հենց վերականգնվելու հմտությունն է դեպրեսիայի հականիշը, ոչ թե երջանկությունը։ երջանիկ մարդիկ գիտեն ինչպես ուշքի գալ ցնցումներից։ Դա, կարելի է ասել, զենք է վատ դեպքերի դեմ, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուրի հետ։


Նրանք փորձում են երջանիկ լինել
Այո, դա նույնքան հեշտ է, որքան հնչում է։ Ուղղակի երջանիկ լինելու փորձերը բարձրացնում են ներքին էմոցիոնալ ֆոնը։


Նրանք ուշադիր են լավի նկատմամբ
Նշել կարևորագույն ձեռքբերումները, որոնց բավական երկար եք հասել՝ շատ կարևոր է, բայց երջանիկ մարդիկ ուշադրություն են դարձնում նաև փոքր հաղթանակներին։ Երբ մենք ժամանակ ենք ծախսում նրա վրա, որ ուշադրություն ենք դարձնում ինչ–որ մանրուքներին, մենք ավելի շատ էմոցիոնալ նվիրում ենք ստանում, ինչը հնարավորություն է տալիս լավ զգալ օրվա ընթացքում։


Նրանք գնահատում են պարզ հաճույքները
Այգում պաղպաղակ ուտելը, շանը շոյելը, զգալը, ծիածան տեսնելը... երջանիկ մարդիկ շատ են գնահատում նման բաները, որոնք իրենք իրենց են հայտնվում։ Գտնել երջանկությունը մանրուքներում և շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունես՝ ուղղակիորեն կապված է երջանկության զգացողության հետ։


Նրանք իրենց ժամանակի կեսը հատկացնում են «տալուն»
Չնայած օրն ունի 24 ժամ, դրական մարդիկ այդ ժամերի մի մասը ծախսում են բորություն անելու վրա, որն անպայմանորեն կվերադառնա և ինչ–որ լավ բան կբերի նրանց կյանք։ Կամավորական աշխատանքը կամ ուղղակի առանցշահախնդրության արարքները շատ լավ են ազդում ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա։ Ընկճախտի մեջ էլ այդպիսի մարդիկ ավելի քիչ են ընկնում։ Կա անգամ «օգնողի հաճույք» հասկացություն։


Նրանք իրենց թույլ են տալիս կորցնել ժամանակի զգացողությունը
Երբ դուք սուզված եք ինչ–որ կարևորագույն բանի մեջ, որը նշանակալից ու ոգեշնչող է, դուք «հոսքի» նման բան եք զգում։ Երջանիկ մարդիկ ենթագիտակցորեն այնպիսի զբաղմուքններ են փնտրում, որոնք պահանջում են որոշակի հմտություններ, ձեռնոց են նետում իրենց և դրդապատճառ են դառնում և հստակ նպատակներ ունեն, որ նրանց տանի այդ «հոսքը»։


Նրանք նախընտրում են խորը շփում, ոչ թե թեթև խոսակցություններ
Որևէ վատ բան չկա նրանում, երբ որևէ մեկի հետ մի քանի խոսք եք փոխանակում, բայց երկարատև զրույցը լուրջ թեմաների շուրջ՝լուրջ պրակտիակ է Ձեզ կենսուրախ զգալու համար։


Նրանք իրենց գումարը ծախսում են ուրիշների վրա
Փողերը կարող են երջանկություն գնել, բայց միայն այն դեպքում, եթե դրանք միայն Ձեր վրա չեք ծախսում։ Տալն ավելի հաճելի է, քան վերցնելը։


Նրանք կարողանում են լսել
Երբ Դուք լսում եք, բացվում եք նոր գիտելիքների համար։ Երբ խոսում եք փակում եք նրանց համար մուտքը։ Բացի այդ, լսելով, Դուք ցույցեք տալիս մարդկանց, որ վստահ եք Ձեր վրա և հարգում եք նրանց։ Մարդիկ չեն կարող անտարբեր մնալ դրա նկատմամբ, նրանք Ձեր նկատմամբ դրականորեն են տրամադրվում։ Լսելու ունակությունը՝ հմտություն է, որնամրացնում է հարաբերությունները։


Նրանք պահում են կապերը
Հաղորդագրություն գրելը, զանգելը, կամ որևէ բան սոցցանցերից մեկում տեղադրելը՝ արագ է։ Բայց թռնել երկրի մյուս ծայրը՝ հարազատ ընկերոջը տեսնելու համար, շատ ավելի հաճելի է։ Ընկերների հետ պետք է շփվել ոչ օնլայն տարբերակով։ Սոցցանցերը մեզ թույլ չեն տալիս կապ հաստատել մարդու հոգևոր աշխարհի հետ, իսկ դա շատ կարևոր է երջանկության համար։


Նրանք տեսնում են դրական կողմը
Լավատեսությունը շատ լավ ազդեցություն է ունենում առողջության վրա, ինչը նշանակում է, որ ավելի քիչ ենլինում սթրեսսերը և ավելի հեշտ կտանեք ցավը։ Եթե դուք ընտրում եք ամեն ինչում դրականը տեսնելը, ուրեմն ընտրում եք երջանկությունն ու առողջությունը։


Նրանք գնահատում են լավ երաժշտությունը
Երաժշտության մեջ ուժ կա: Դա այնպիսի ուժ է, որը կարող է մրցել մերսման ուժի հետ: Համապատասխան երաժշտության ընտրությունը՝ շատ կարևոր է: Ուրախ կամ տխուր երաժշտությունը կարող է ազդել ձեր աշխարհընկալման վրա: Պետք է հնարավորինս շատ ուրախ երաժշտություն լսել:


Նրանք անջատվում են համացանցից
Տեխնոլոգիաները, լուրերը, ինֆորմացիայի բազմազաությունը ոչ մի տեղ չի կորի, եթե դուք ինչ-որ ժամանակով հեռանաք համակարգչից, չվերցնեք Ձեզ հետ պլանշետ կամ որոշ ժամանակով անջատեք հեռախոսը: Թվային դետոկսիկացիան Ձեր ուղեղին վերալիցքավորվելու և հանգստանալու հնարավարություն է տալիս:


Նրանք հոգևոր գործունեությամբ են զբաղվում
Շնորհակալ, ցավակից և բարեգութ լինելը գրեթե յուրաքանչյուր կրոնի կարևորագույն հատվածն են: «Մեծ հարցեր» դնելը մեր կյանքին իմաստ ու բովանդակություն են տալիս: 2009թ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր մտածել են, որ կյանքում նպատակ ու բարձրագույն առաքելություն ունեն կյանքում, ավելի երջանիկ են եղել, քան իրենց հասակակիցները: Խոսքը միայն կրոնի մասին չէ, այլ ընդհանրապես հոգևոր գործունեության մեջ է, ուղղակի անընդմեջ մտածմունքնրի համար ժամանակ ունենալու մեջ է:


Նրանք ֆիզիկական վարժություններ են անում
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մարդուն էնդորֆին է տալիս, որը մարդուն երջանիկ է դարձնում: Մարզումները թեթևացնում են ընկճախտի, ճնշվածության, անհանգստության ախտանիշերը: Բացի այդ, մարզումները հնարավորություն են տալիս գնահատել Ձեր մարմինն ու սիրել այն, իսկ դա շատ կարևոր է լավ տրամադրության համար: Հայտնի է, որ եթե անգամ մարդը չի նիհարոմ ֆիզիկական մարզումներից կամ բարձունքների չի հասնում, նա միևնույն է ավելի է սիրում ինքն իրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ