09:04 , 21 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուռուցքաբանների ներկայացրած տվյալների համաձայն՝ մեր օրերում չափազանց շատ են տարածված քաղցկեղի որոշ տեսակները: Մասնավորապես առաջատարներից մեկն ուղիղ աղիքի քաղցկեղն է:
Ուսումնասիրողները տեղեկացրել են, որ ծովամթերքների սիրահարներն իրենց օրգանիզմում քաղցկեղի դեմ պաշտպանություն են ստեղծում:
Ընդ որում, ԱՄՆ-ի փորձագետները համոզվել են, որ ծովամթերքների պարբերաբար օգտագործումը պաշտպանում է նաև հաստ աղիքի քաղցկեղից:
Այս լուրջ ուսումնասիրությունը կատարել են Ամերիկյան ազգային ինստիտուտի մասնագետները: Հետազոտությանը 2000 կամավորներ են մասնակցել: Ընդ որում, նրանցից 800-ի մոտ ուսումնասիրության սկզբում արդեն քաղցկեղ է ախտորոշված եղել: Ուսումնասիրվել են վերջին 12 ամիսներին կամավորների սննդակարգերը: Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի շատ են ծովամթերքներ օգտագործել, նրանց առողջական ցուցանիշները ավելի լավատեսական են եղել:
Մասնավորապես, հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը նրանց մոտ նվազել է մինչև 39 %: Ինչպես պնդում են գիտնականները, դա չափազանց բարձր ցուցանիշ է, և բոլոր առողջ մարդիկ պետք է մեծ ուշադրություն դարձնեն ծովամթերքներին, քանի որ դրանք քաղցկեղի դեմ պայքարում շատ են օգնում, փոխանցում է raut.ru-ն: