15:48 , 20 հոկտեմբեր, 2013
Sport.am-ը գրում է.
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում հանդիպել էին «Անժին» և «Սպարտակ»:
«Սպարտակը» «Անժիին» հաղթեց 1-0 հաշվով:
Առաջին խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու հնարավոևություն, սակայն ավելի համառ գտնվեց «Սպարտակը»: Հյուրերին 1-0 հաշվով 28-րդ րոպեին առաջ մղեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Յուրա Մովսիսյանը փոխարինվեց 69-րդ րոպեին, իսկ Արազ Օզբիլիսը հայտավորված էր պահեստայինների թվում և փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին:
«Սպարտակը» վաստակեց 27 միավոր ու զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: