Կլակ - Դե՜ խեղկատակ խելագարվի՛ր


14:36 , 20 հոկտեմբեր, 2013

Դե՜ խեղկատակ խելագարվի՛ր,
Դու ոչ ոքի չես զարմացնում,
Դու թուղթ ունես խելագարի,
Մենք անթուղթ ենք խելագարվում:
Դու խոսում ես,իսկ մենք լռում,
Քեզ չեն լսում,լռի՛ր ընկեր,
Էս անիրավ,անսեր դարում,
Մեկ-մեկ պետք է ոչինչ չասել:
Դե՜ խեղկատակ խելագարվի՛ր,
Դիմակ փոխի՛ր,դարձի՛ր արքա,
Դու ոչ ոքի չես զարմացնի,
Մեր այս դարում ծառա չկա: