Մարիա Շարապովան հերքել է հղիության մասին լուրերը


00:36 , 20 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մարիա Շարապովայի գործակալը ցնցվել և վրդովվել է նրա հղիության մասին լուրերից: Սպորտային պարբերականին տված հարցազրույցում Մաքս Այզենբադը հայտարարել է, որ այդ լուրերը սուտ են: Միակ ճիշտ տեղեկատվությունն այն է, որ այժմ թենիսիստուհին վերականգնվում է ուսի վնասվածքից հետո: 

Հիշեցնենք, որ Մարիա Շարապովայի հղիության մասին սկսել են խոսել այն բանից հետո, երբ պապարացիները նրան տեսել են իր սիրելիի՝ Գրիգոր Դմիտրովի հետ՝ գրում է glamurchik.tochka.net-ը: