23:34 , 19 հոկտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 22:10-ին, ոստիկանության քրեական հետախուզոթւթյան գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ Երևանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 2/2 հասցեում գործող սրճարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մկրտիչ Ն.-ին, 1978 թ. ծնված Աշոտ Գ.-ին, 1975 թ. ծնված Արսեն Ա.-ին և 1986 թ. ծնված Արսեն Մ.-ին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրտավության վարչությունը, պարզվել է, որ ժամը 21:30-ին Աշոտ Գ.-ն նշված սրճարանում՝ սեղանի շուրջ նստած ժամանակ, բարձր խոսելու ընթացքում իր մոտ եղած գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Ատրճանակն առգրավված է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: