22:48 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ 2016-ին ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Իր նպատակին հասնելու համար նա պատրաստ է պայքարել երկրում օրենսդրական փոփոխության համար:
Բանն ան է, որ Առնոլդ Շվարցենեգերը ծնունդով Ավստրիայից է, իսկ ԱՄՆ օրենսդրությամբ միայն ամերիկացին կարող է նախագահ դառնալ:
«Առնոլդ Շվարցենեգերը բացահայտ կերպով բանակցություններ է վարում սահմանադրական օրենսդրության փոփոխության վերաբերյալ, ուստի 2016-ին նա ընտրություններին մասնակցելու շանսեր ունի: Նա պատրաստ է իրավական փաստաթղթեր ներկայացնել և ձեռնոց նետել օրենքներին»,- գրում է New York Post-ը: