ԱՄՆ-ն ավելի քան 1,6 միլիարդ դոլար կհատկացնի Պակիստանին որպես ռազմական և տնտեսական օգնություն


21:49 , 19 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ն ծրագրում է Պակիստանին 1,6 միլիարդ դոլար հատկացնել որպես ռազմական և տնտեսական օգնություն: Այս մասին այսօր տեղեկացրել է Associated Press-ը: 

Գործակալության տվյալներով՝ այդ երկրին օգնության ծավալների ընդլայնումը պայմանավորված է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմամբ, որոնք վատացել էին Պակիստանի տարածքում ԱՄՆ կողմից հակաահաբեկչական գործողությունների ընթացքում պակիստանցի զինվորների զոհվելուց և Պակիստանի տարածքում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ոչնչացնելու գործողությունը առանց այդ երկրի հետ համաձայնեցնելու անցկացնելուց հետո: Արդյունքում որոշ ծրագրերի դեպքում ԱՄՆ ֆինանսավորումը դադարեցվել էր: 

Վերջերս Վաշինգտոնն ու Իսլամաբադը հայտարարել էին ռազմավարական երկխոսության վերականգնման մասին: Սպասվում է, որ հոկտեմբերի 23-ին Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Պակիստանի վարչապետ Նավազա Շարիֆի հանդիպումը: ԱՄՆ վարչակազմի մամլո ծառայության կողմից ավելի վաղ տարածած փաստաթղթի համաձայն՝ բանակցություններին կքնարկվեն երկու երկրների տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային կայունության ապահովումն ու ահաբեկչության դեմ դիմակայության միջոցները: