Տեղի է ունեցել Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը


21:43 , 19 հոկտեմբեր, 2013

Տեղի է ունեցել Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունըPanorama.am-ը գրում է.

Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այսօր տեղի է ունեցել Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը:

Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ՄԱԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Շարժայի հայ համայնքի անդամներ և հյուրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ