21:23 , 19 հոկտեմբեր, 2013
Ինչպես պաշտպանվել արտաքին միջավայրից եկող նեգատիվ էներգիայից: Համոզված եմ, որ մեզանից շատերը երբեմն մտածել են ստեղծել իսկական ամրոց` բարձր պարիսպներով, իրական հսկիչներով: Մի ամրոց, որտեղ կլինես դու տիրակալ ... կունենաս քո օրենքները և քեզ կզգաս իսկական առաջնորդ, պաշտպանված կլինես ամեն ինչից`թշնամու հարձակումներից և երբեմն ինքդ քեզնից: Մենք մտածում ենք, որ ունենք թշնամիններ, բայց մոռանում ենք ամենամեծ ու վտանգավոր թշնամու մասին: Մի թշնամի, որ գուցե մեզ վնաս է տալիս, բայց նաև պաշտպանում է: Նա է որոշում, թե ինչ պետք է անենք մենք` ուր գնանք, ինչ խոսենք և ինչպես պահենք մեզ արտաքին աշխարհում: Մենք մոռանում ենք, որ մեր ամենամեծ թշնամին հենց մենք ենք, մեր մտքերը և մեր բանականությունը... Չե որ հենց բանականությունն է առաջնորդում մարդուն ինչ անել Աղետը, երբեմն անխուսափելի է լինում... մենք.... դուք... նրանք.... ինչպես անել, որ համերաշխ լինենք այն մարդկանց հետ, ում երբևիցե ասել ենք, որ նա վատն է ... Ասել ենք այն, ինչ նա գիտի, բայց երբևիցե չի ցանկացել լսել .... իրականության այդ դառը զգացումը մեզ սպանում է ներսից` կենտրոնական զգայական համակարգից…. Ասում ենք վե՛րջ սկսում ենք նոր մտքերով կյանք ... կյանք, որտեղ դու ես միակ առաջնորդը… բոլորը ենթարկվում են քեզ… դու ես թագավորը քո կյանքի և քո մտքի, կառավարի՛ր այն այնպես, որ երբևիցե չզղջաս արածներիդ համար... սկզբունքային եղի՛ր անտեսելով ամեն ինչ... հարկ եղած դեպքում ամենքին: