«Բորուսիա» - «Հանովեր». Մխիթարյանը խաղաց 79 րոպե


19:39 , 19 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասնում «Հանովեր»-ի նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 79-րդ րոպեին: Խաղադաշտ դուրս եկավ լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին:

«Բորուսիա»-ի միակ գոլը 4-րդ րոպեին 11մ հարվածով խփել է Մարկո Ռոյսը: