19:26 , 19 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի մինչև 19 տարեկանների առաջնության 13-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» արտագնա խաղում 8 անպատասխան գնդակ է ուղարկել «Իլիչևեցի» դարպասը:
Հայազգի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը հանդիպման 18 րոպեի ընթացքում դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Խաղի 24-րդ րոպեին Միրանյանի շնորհիվ հաշիվը եղել է 3:0: Նախ 6-րդ րոպեին Միրանյանը բացել է հաշիվը, ապա մրցակցի դարպասը գրավել է նաև 20-րդ և 24-րդ րոպեներին. տեղեկացնում է դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը: