19:20 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում երկրի ռազմական հետախուզության շտաբ-գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով`պայթել է ականապատ ավտոմեքենա:
Առնվազն 4 մարդ է տուժել: Զոհերի մասին ոչինչ հայտնի չէ:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ փլուզվել է շինության պատերից մեկը:
Նշենք, որ Եգիպտոսում պաշտոնանկ արված նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները բազմահազարանոց երթեր են կազմակերպում: