19:02 , 19 հոկտեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հերթական հաղթանակն է տարել հարավամերիկյան այդ երկրում կայացած շախմատի մրցաշարում: Մեր հայրենակիցը վստահ է մասնակցել նաև Ֆորկիլինիա քաղաքում տեղի ունեցած ստուգատեսին: Դարձյալ չկրելով ոչ մի պարտություն՝ նա 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և թիկունքում թողել մյուս 45 մասնակիցներին: Մինչ այդ, Գրիգոր-Սևակը իրեն հավասարը չէր ունեցել Մոգի դաս Կրուզես քաղաքի մրցաշարում: