17:59 , 19 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
«Միկա»-«Արարատ» հանդիպումից հետո հետխաղյա մամլո ասուլիսին ներկայացավ նաև հյուրերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Մարզիչը խոսեց վնասվածք ստացած Միլոշ Ստամենկովիչի և Նորայր Գրիգորյանի առողջական վիճակի մասին և նշեց, որ երկուսն էլ ցնցում են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
-Կարո՞ղ ենք նշել, որ հանդիպման ելքի վրա անդրադարձավ մեկ ֆուտբոլիստի անհատական վարպետությունը:
-Անշուշտ, Ռակիչն ամեն ինչ արեց բարձր մակարդակով, սակայն ուզում եմ ընդգծել նաև Դարկո Բոնդիչի գործողությունները, ով կենտրոնում հիանալի կերպով խլեց գնդակը և փոխանցեց համերկրացուն:
-Հանդիպման հաշիվն, ինչ խոսք, ձեռնտու է Ձեզ, իսկ ֆուտբոլիստներից գո՞հ եք.
-Նման եղանակային պայմանաններում շատ դժվար էր բարձր մակարդակով և բոլոր որակներով խաղալը և կարծում եմ՝ այն թիմը, որն ավելի շատ գնդակ կպահեր՝ կհաղթեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ