5 զավեշտալի դեպքեր, որոնք կգրանցվեն Գինեսի ռեկորդների գրքում 2014 թ.-ին (Photo)


21:30 , 19 հոկտեմբեր, 2013

Այծ սքեյթբորդիստը


Հեպպի անունով այծը խենթանում է սքեյթով շրջելու համար: Հաստատված է, որ նա աշխարհի միակ այծն է, որը կարող է զբոսնել սքեյթով ամենաերկար հեռավորության վրա:


Աշխարհի ամենամեծ մոտոցիկլետը


Իտալացի Ֆաբիո Ռեջիանին կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում իր հսկայական մոտոցիկլետի համար: Երկանիվանի հսկայի երկարությունը 5.1 մետր է, կշռում է այն 5 տոննա և խոսքը գնում է գործող մոտոցիկլետի մասին:


Փոշեկուլների աշխարհի ամենամեծ հավաքածուն


Բրիտանացի Ջեյմս Բրաունը հավաքել է փոշեկուլների ռեկորդային քանակով հավաքածու, որն իր մեջ ներառում է 322 տարբեր տեսակների փոշեկուլներ:


«Աստղային պատերազմներ» սերիալի առարկաների աշխարհի ամենամեծ հավաքածուն


Սթիվ Սանսվիթը հավաքել է «Աստղային պատերազմներ» սերիալի հուշանվերների աշխարհի ամենահարուստ հավաքածուն: Նրանց ձեռք բերելու համար Սթիվը ոչ գումար է խնայել, ոչ ժամանակ:  


Շուն- լարախաղաց


Օզզի անունով շունը սահմանել է պարանով արագ անցնելու համաշխարհային ռեկորդը:  4.5 ամյա կենդանին բարեհաջող կերպով անցել է պարանի վրայով 18.22 վայրկյանում, որը կապված էր 3.5 մետր բարձրության վրա: