Դևիդ Կոպերֆիլդը 3 տարի հանդես կգա Լաս Վեգասի Hollywood Theater-ի բեմում


17:26 , 19 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Շատերը ենթադրում էին, որ մեծ հրաշագործի կարիերան բռնաբարության մեղադրանքից հետո այլևս անցավ պատմության գիրկը: Սակայն «տուժածը», պարզվեց, ստել է, ու բազմամիլիոնանոց հայցը հետ կանչվեց, իսկ 56-ամյա իլյուզիոնիստն արդարացվեց, գրում է eg.ru-ն: 

Ներկայում նրան կարելի է տեսնել Լաս Վեգասի Hollywood Theater-ի բեմին գրեթե ամեն օր: Ու այսպես կլինի 3 տարի: 

Մինչ ներկայիս պայմանագրի ստորագրումը Կոպերֆիլդը մտածում էր վաճառել իրեն պատկանող Բահամյան 11 կղզիներից 2-ը: 

Իլյուզիոնիստը դրանք ձեռք էր բերել 55 մլն դոլարով, ևս 35 մլն նա ներդրել էր առանձնատուն կառուցելու վրա: