Կարտոֆիլի ֆրի տնային պայմաններում


18:00 , 19 հոկտեմբեր, 2013

Անհրաժեշտ է`

8 մեծ կարտոֆիլ

2 ձվի սպիտակուց

չոր համեմունքների խառնուրդ (կարմիր պղպեղ, չիլի, սև պղպեղ, աղ)

ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը`

Կարտոֆիլը լվանալ, մաքրել, կտրատել:

Սպիտակուցը լավ հարել և լցնել կարտոֆիլի շերտերի վրա, լավ խառնել:

Վերևից ցանել համեմունքների խառնուրդն ու կրկին խառնել:

Տեղադրել յուղոտ պատված տապակի վրա:

Տապակել 220 աստիճանի տակ 40 րոպե, ամեն 7-10 րոպեն մեկ զգույշ շրջելով: