Լեգենդար կանայք, սիրո նամականի


01:25 , 20 հոկտեմբեր, 2013

Ժորժ Սանդի նամակը՝ ուղղված Ալֆրեդ Մյուսեին: 

«1834թվ, մայիսի 12, Վենետիկ

Սիրելիս, իմ քնքուշ փոքրիկ, այս երեք նամակները պետք չէ համարել ձեռքսեղմում հրաժեշտից առաջ: Սա սիրահարվածի գրկախառնություն է: Այս զգացմունքը չափազանց հրաշալի է, չափազանց մաքուր ու չափազանց անկեղծ, որպեսզի ես ինձ զրկեմ դրանից: Իսկ դու իմ փոքրիկ, նոր սերը արդյոք չի՞ պահանջում քեզանից նախապայմաններ: Թող իմ մասին հիշողությունները չթունավորեն և ոչ մի ուրախություն , որ կապված է ինձ հետ: Բայց և թող որ այդ ուրախությունները չանհետանան նաև իմ հիշողություններում: Եղիր երջանիկ և սիրված:
Բայց արդյո՞ք կարող ես չլինել երջանիկ և սիրված: Պահիր ինձ ու իմ կերպարը հոգուդ ամենագաղտնի անկյունում և տխրության պահերին նայիր այնտեղ,որպեսզի գտնես սփոփանք և ոգևորություն:
Դու ոչ մի բան չես գրում քո առողջության մասին: Ի դեպ, դու ասում ես, որ գարնան ու եղրևանու բույրը քամու միջոցով ներխուժում է քո սենյակ ու ստիպում, որպեսզի սիրտդ տրոփի սիրով և երիտասարդությամբ: Դա առողջության և ուժի նշան է, ամենաանհրաժեշտը բնության տված պարգևներից:

Իմ Ալֆրեդ, սիրիր անկեղծ: Սիրիր երիտասարդ և հրաշալի մի աղջկա:
Մի աղջկա, ով դեռ չի սիրել երբեք, և անծանոթ է տառապանքին:
Հոգ տար նրա մասին և թույլ մի տուր, որպեսզի տառապի: Կնոջ սիրտը այնքան քնքուշ է, եթե այն միայն քար կամ էլ բռունցք չէ: Ես կարծում եմ, որ զուր ես փորձում սահմանափակվել քո անվստահությամբ, կամ էլ մանկական միամտությամբ ու մաքրությամբ:
Քո հոգին ստեղծված է միայն նրա համար, որպեսզի սիրես սերնդաբար և ամբողջ ուժով: Ես չեմ կարծում և չեմ հավատում, որ դու կարող ես քո երիտասարդությամբ գնալ սրբագործվելու մեկուսացման:
Դու հիմա հազար ու մի բան կարող ես թվարկել ու սկսել զբաղվել ինքնախաբեությամբ, բայց ես կարող եմ ասել միայն մի բան, եթե կա այս աշխարհում մի բան, ինչն ամենահզորն ու զորեղն է, և միակ կարևորության արժանին` սերն է: Սիրո հետ մենք մեր կյանք ենք ձգում ամեն ինչ, սկսած տառապանքից մինչև հիասթափություն: Ես կասեի անգամ, ոչ թե ձգում ենք,այլ նվեր ստանում սիրո հետ մեկտեղ: Կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ դու տառապում ես իմ սիրո ու իմ հանդեպ ունեցած քո սիրո պատճարով միայն այն նպատակով, որպեսզի ավելի հեշտ տրվես նոր սիրո:

Այս ամենում այնքան շատ է անհասկանալին, և Աստված այնքան հաճախ է մեզ հրում նոր և անսպասելի ճանապարհների: Տրվի՝ր ճակատագրին և մի՝ վիճիր նրա հետ: Նա չի դավաճանում իր ընտրյալներին: Նա նրանց ձեռքը բռնած տանում է, այնպես ինչպես երաժշտությունը տանում է նոտաները: Տանում է և ճանապարհին ցույց տալիս, թե որտեղ պետք է պայքարես, որտեղ պետք է հանձնվես:
Հիմա իմ հոգին հանգստացել է և թող, որ հույսը լքի ինձ: Իմ մտքերն ու կյանքը հիմա ամբողջությամբ իրենց տեղն են գտել գրականության մեջ: Գրականությունն ու ստեղծագործելը այնքան շատ է գրավել ինձ, որ ես նույնիսկ կորցրել եմ իրականության զգացողությունը: Ես դուրս եմ եկել սովորականի ու անսովորի սահմանագծից: Ես կորցրել եմ նույնիսկ իմ երեւակայական աշխարհը:
Իմ սիրտը եղել և կմնա զգայուն, շատ թեթև, դա նույնիսկ փոքր ինչ ցավոտ է, ու այդ ամենի մեջ կա մի բան, մի հիվանդություն, որը ենթակա չէ բուժման:
Իմ կյանքում առաջին անգամ ես սիրում եմ առանց կրքի: Դու դեռ չես հասել, և չես հասունացել այդքան:
Գուցե դրան դու գաս այլ կողմից և այլ եզրագծից: Գուցե քո վերջին սերը լինի ամենաերիտասարդն ու ռոմատիկը: Խնդրում եմ քեզ, չոչնչացնես այն, չվերացնես ու չսպանես: Ես շատ եմ տառապել, հաճախ մոլորվել, բայց ես սիրել եմ: Այդ զգացմունքը ապրել եմ ես, և ոչ ուրիշ մեկը իմ փոխարեն: Դա չի ապրել իմ հպարտության և ձանձրույթի կրողը:
Ես փորձել եմ խաղալ այդ դերը, իմ մենության րոպեներին: Հետաքրքիր է, որ սերը ինձ դարձրել է երեխա, ու ես տրվել եմ սիրուն ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ երեխան երեխայական քմահաճույքներին է տրվում:
Սերը նվիրում են միմյանց:

Օ՜, Աստված իմ, ես նախատում եմ քեզ, և անում եմ դա, այն դեպքում, երբ դու այդքան տառապել ես: Ների՝ր ինձ, իմ հրեշտա՝կ, ների՝ր, պարզապես ես հիմատառապում եմ: Երևի անհրաժեշտ էր, որպեսզի մեզանից մեկը լիներ այնքան ուժեղ, որպեսզի կարողանար պահել այդ սերը: Դու 23 տարեկան ես, ես 31: Իմ ետևում այնքան սարեր կան, այնքան արցունքներ: Իսկ ու՞ր ես քայլում դու: Դեպի անորոշությու՞ն, հանուն ու՞մ և ինչ՞ու ես այդպես անում: Ես քայլում եմ իմ սիրո, իմ կոտրված ու մեռած սիրո հետ, և անգամ ուժ չունեմ թաղելու այն:

Ես հիշում եմ, երբ ասացի, որ մենք պետք է պայքարենք, բայց հասկացիր, ես ուժ չունեմ: Կներես, հաջողություն քեզ, որովհետև ես ուզում եմ հեռանալ և չեմ ուզում լինել քո կողքին: Ես ծնկաչոք կանգնած եմ այն հողին, որի վրա միժամանակ կանգնել ենք ես և դու: Ես կոտրված եմ, մաս առ մաս եմ եղել ու ...Ես չեմ սիրում քեզ ու չեմ կարող ապրել առանց քեզ: Գնա, մնա, մոռացիր ու անգամ չփորձես մոռանալ ինձ, պաշտում եմ քեզ ու ատում այն օրը, երբ հանդիպել եմ քեզ: Ուզում եմ մոռանալ այդ օրը ու ապրել միայն այդ օրվա մեջ: Միայն թե մի՝ ասա, որ ես չեմ տառապում և այս ամենն ինձ համար միևնույնն է: Իմ սերը, իմ կյանքը, ինձ միայն տառապանք են պատճառում… Ես հոգնել եմ ապրելուց: Դու գնա, ազատ ես, բայց գնալուց առաջ չմոռանաս սպանել ինձ»: